Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան. «Երազը» կողաշրջվել է, իսկ BMW-ն մոտ 20 մետր առաջ է ընթացել և հայտնվել պարսպի վրա: