Կարևոր իրադարձություններ

Փարիզի և Բրյուսելի միջև դիվերսիայի պատճառով գնացքների երթերը դադարեցվել են

30 Նոյեմբեր, 2015 21:38
Փարիզի և Բրյուսելի միջև դիվերսիայի պատճառով գնացքների երթերը դադարեցվել են

Փարիզի և Բրյուսելի միջև դիվերսիայի պատճառով գնացքների երթերը դադարեցվել են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «RTBF»-ին:

Երկաթուղային «Infrabel» ցանցի մենեջերը հայտնել է, որ Բրյուսել- Լիլ արագընթաց  երկաթուղիների մալուխները մի քանի տեղում այրել են՝ ցանկանալով վնասել երկաթուղային գիծը:

Նա նշել է, որ ցանցի աշխատակիցները սկզբից կարծել են, թե անհայտ անձինք գողացել են մալուխները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դրանք կանխամտածված քայլեր են եղել՝ ազդանշանային համակարգը վնասելու համար:

Ոստիկանները պարզում են դեպքի մանրամասները:

Լրահոս

Դիտել ավելին