Կարևոր իրադարձություններ

Թվիթերյան «տուրուդմփոց» Թուրքիայի և Հունաստանի վարչապետերի միջև

30 Նոյեմբեր, 2015 20:48
Թվիթերյան «տուրուդմփոց» Թուրքիայի և Հունաստանի վարչապետերի միջև

Կիրակի օրը Հունաստանի և Թուրքիայի վարչապետերը Ալեքսիս Ցիպրասի և Ահմեդ Դավութօղլուի միջև ո սովորական զրույց է տեղի ունեցել: Ալեքսիս Ցիխրասը թուրք օդաչուներին «նյարդային» է անվանել, ինչին ի պատասխան Դավութօղլուն հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց կենտրոնանալ օրակարգային հարցերի վրա:

«Բարեբախտաբար մեր օդաչուներն այդքան նյարդային չեն ռուսների նկատմամբ, ինչպես թուրքերը»,-գրել է Հունաստանի վարչապետը` դիմելով Դավութօղլուին:

Ցիպրասի խոսքերով, Հունաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսում զենք գնելու համար և ունի ամենաժամանակակից զինատեսակները, սակայն Աթենքը չի կարող հետևել նրանց, ովքեր սպանում են անմեղ մարդկանց:

 

Ավելի ուշ Հունաստանի վարչապետը հեռացրել է իր գրառումը: 

Լրահոս

Դիտել ավելին