Կարևոր իրադարձություններ

Ռուսական Սու 34 օդանավերն առաջին անգամ Սիրիայում թռիչք են իրականացնում «երկինք-երկինք» հրթիռներով

30 Նոյեմբեր, 2015 20:50
Ռուսական Սու 34 օդանավերն առաջին անգամ Սիրիայում թռիչք են իրականացնում «երկինք-երկինք» հրթիռներով

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Իգոր Կլիմովը, փոխանցում է ։

«Ռուսական Սու 34 ռմբակոծիչ կործանիչներն այսօր առաջին անգամ մարտական խնդիր իրականացնելիս թռիչք են կատարել ոչ միայն ՕՖԱԲ-500 եւ ԿԱԲ-500 ավիացիոն ռումբերով, այլ նաեւ փոքր եւ միջին հեռահարության «երկինք-երկինք» դասի հրթիռներով։ Օդանավերը հագեցած են պաշտպանության հրթիռներով»,- ասել է Կլիմովը։

Նրա խոսքով՝ հրթիռները հագեցած են մարտագլխիկներով, որոնք կարող են խոցել օդային թիրախները մինչեւ 60 կմ հեռավորության վրայից։

Լրահոս

Դիտել ավելին