Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

30 Նոյեմբեր, 2015 21:23
 Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը և կոչ է անում ՌԴ պետդումայի խոսնակին, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարներին աջակցել փաստաթղթի ընդունմանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծն անցած շաբաթ ՌԴ պետդումա ներկայացրեցին «Արդար Ռուսաստանի» ղեկավարներ  Սերգեյ Միրոնովը  Նիկոլայ Լևիչևը:

«Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նշված նախագծի ընդունմանը և այն անհրաժեշտություն է համարում Ռուսաստանի անվտանգության համար, կոչ ենք անում ձեզ ընդունել այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը»,-ասված է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունում նման օրենքի ընդունումը լուրջ և համակարգային մեխանիզմ է ստեղծում հայերի Ցեղասպանության փաստի աղավաղման, ԶԼՄ-ներում դեզինֆորմացիայի, լրագրողներին, բլոգերներին, փորձագետներին, պետական ծառայողներին կաշառելու դեմ պայքարելու համաև: Դա թույլ կտա խուսափել Ռուսաստանի քաղաքացիներին մոլորեցնելուց և զոհվածների հիշատակը ապականելուց, ինչպես նաև իրական հնարավորություններ կստեղծի կանխելու թուրքական իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործություն կատարելու փորձերը»,-կարծում է պարոն Աբրահամյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցում հետևողական և օբյեկտիվ լինելու համար:

Լրահոս

Դիտել ավելին