Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայացել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի նիստից հետո:
Հանդիպմանը պետությունների ղեկավարները կարևորել են երկկողմ պարբերաբար հանդիպումները աշխարհում արագորեն փոփոխվող իրավիճակի պայմաններում: