Կարևոր իրադարձություններ

Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը փախել է Սիրիա

30 Նոյեմբեր, 2015 23:33
Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը փախել է Սիրիա

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կարծում են, որ Սալահ Աբդեսլամը, ով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների կազմակերպման հիմնական կասկածյալն է, կարող է փախած լինել Սիրիա: Այս մասին հայտնում է «НТВ»-ն:

Այն մասին, որ Եվրոպայում ամենաշատ որոնվող հանցագործը կարող էր դուրս պրծնել իրաապահ մարմինների տեսադաշտից, հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:

Սալահ Աբդեսլամի անունով Բրյուսելում վարձակալվել են մեքենաներ, իսկ Փարիզում՝ այն հյուրանոցի համարները, որտեղ հանգրվանել էին ահաբեկիչները նոյեմբերի 13-ի դեպքերից մի քանի օր առաջ:

Լրահոս

Դիտել ավելին