Կարևոր իրադարձություններ

Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ. քաղաքապետարան

23 Նոյեմբեր, 2022 18:42
Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ. քաղաքապետարան

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում գույքահարկը պետք է լինի միայն անկանխիկ ձևով: Այս մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում` նշելով, թե ինչպես պետք է կատարել վճարումները:

«Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին, մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում:

Ի դեպ, գույքահարկը կարող եք վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

Վճարեք մինչև դեկտեմբերի 1-ը և խուսափեք տույժերից:

Սկսեք 2023 թվականն առանց գույքահարկի պարտքի»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Դիտել ավելին