Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով։
Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին նվաճել է 2 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Մրցաշարի ընթացքում մեր բռնցքամարտիկների կողքին էր Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։