Այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորած է:
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել։