Կարևոր իրադարձություններ

Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել հայտարարության տեքստի հետ կապված. խոսնակ

11 Դեկտեմբեր, 2024 19:08
Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել հայտարարության տեքստի հետ կապված. խոսնակ
Ինչպես արդեն հայտնել էինք, ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը խմբակցությանն անդամակցությունը սառեցնել իր որոշումը հերքել էր լուսանկարով, որտեղ երևում էր, որ տեքստն ուղարկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը մեկնաբանել է, թե ինչու է նախարարը պատգամավորին ուղարկել հերքման տեքստը։
 
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:
Այսքանը»,- նշել է խոսնակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին