Կարևոր իրադարձություններ

Սահմանային ակտիվություն չեղավ, փոխարենը Բաքվի բռնապետը մեր նկատմամբ հարձակումները տեղափոխել է Բաքու. Կարեն Հովհաննիսյան

05 Մարտ, 2025 12:12
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Սահմանային ակտիվություն չեղավ, փոխարենը Բաքվի բռնապետը մեր նկատմամբ հարձակումները տեղափոխել է  Բաքու. Կարեն Հովհաննիսյան

Քաղաքական գործիչ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ հարցազրույցներում բազմիցս ասել էի, որ վտանգավոր եմ համարում 2025 թ․-ի հունվար-փետրվար ամիսները։

Վտանգավորությունը պայմանավորված էր ԱՄՆ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությամբ և, դրանից ելնելով ,Բաքվի բռնապետի առիթից օգտվելու բնավորությամբ։

Միայն ուրախ եմ, որ սահմանային ակտիվություն չեղավ, փոխարենը Բաքվի բռնապետը մեր նկատմամբ հարձակումները տեղափոխել է ոչ ավել, ոչ պակաս Բաքու, ավելի կոնկրետ Բաքվի դատարան։

Հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ բացահայտ, անմարդկային ճնշումներով, կտտանքներով Բաքվի բռնապետը ողջ Հայությանը, ինչու չէ, նաև մարդկությանը մարտահրավեր է նետել։

Առաջին հայացքից թվում է, թե սրանով փորձում է մեզ շանտաժի ենթարկել, սակայն իրականում, Բաքվի բռնապետը այս կերպ փորձում է իր վրայից մաքրել կրոնական և էթնիկ պատկանելիության պատճառով բռնի էթնիկ զտման ենթարկելու մեղքը։ Նա փորձում է մերոնցից կորզել ցուցմունքներ, որ հետագայում, իրեն հնարավոր մեղադրանքներ ներկայացնելու ժամանակ ինքը դրանք ներկայացնի որպես իր արարքները արդարացնող պատճառներ։

Բաքվի բանտերում պահվող, Բաքվի բռնապետի դատարաններում դատվող Հայ ռազմագերիների վերադարձի պահանջը պետք է լինի համազգային օրակարգում առաջնային և հրատապ հարց․․․»:

 

Լրահոս

Դիտել ավելին