Ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ անունը։