Կարևոր իրադարձություններ

Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորի հետ

07 Ապրիլ, 2025 20:15
Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորի հետ

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։

Լրահոս

Դիտել ավելին