Կարևոր իրադարձություններ

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքեր կարող են անվճար հետազոտվել

07 Ապրիլ, 2025 17:15
Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքեր կարող են անվճար հետազոտվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել սքրինինգային ծրագրի մեկնարկին:

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է.

«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»:

Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, որոնք ներքոհիշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կարող են անվճար անցնել կրծքագեղձի սքրինինգ, դրան հաջորդող ամբողջ շղթան նրանց համար ևս պետական պատվերով կլինի:

Խմբերը հետևյալն են`

 

առաջինից երրորդ կարգի հաշմանդամ

սոցփաթեթի շահառու

ունեն սոցիալական խումբ

 

ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:

Մինչ ծրագրի ներդրումը, տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում է համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստումներ:

Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:

Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզում արդեն 34 000 կին է հետազոտվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին