Կարևոր իրադարձություններ

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը. Պեսկով

07 Ապրիլ, 2025 17:55
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն նախ պետք է պատասխանել մի շարք հարցերի, որոնք կախված են օդում, և մինչ այժմ ոչ ոք դրանց պատասխանը չի տվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում նախագահը դժգոհություն է հայտնել Ուկրաինային ռուսական հարվածների կապակցությամբ: Ըստ Թրամփի՝ դրանք պետք է դադարեցվեն։

Ինչպես նշել է Պեսկովը, պատասխաններ պահանջող հարցերը կապված են «ինչպես Կիևի ռեժիմի անվերահսկելիության, այնպես էլ Կիևի ռեժիմի անկարողության հետ՝ վերահսկելու ծայրահեղական ազգայնական մի շարք ստորաբաժանումների գործողությունները, որոնք պարզապես չեն լսում Կիևին»։

«Դա կապված է նաև Կիևի հետագա ռազմականացման ծրագրերի հետ և այլն: Այս բոլոր նրբությունները դեռ օրակարգում են: Ընդունելով շուտափույթ զինադադարի անհրաժեշտության գաղափարը՝ մենք պետք է ապահովենք մեր շահերը և հստակեցնենք հենց այն ասպեկտները, որոնց մասին խոսեցի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Լրահոս

Դիտել ավելին