Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորանքներ է հղել քրիստոնյա երկրների ղեկավարներին, եկեղեցիների առաջնորդներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտնում է interfax-russia.ru-ն:
«Քրիստոսի Հարությունը ուրախությամբ է լցնում մեր հոգիները, հնարավորություն է տալիս մասնակից դառնալու Աստծո Որդու խաչի մեծ սխրագործությանը և փրկություն գտնելու հույս է սերմանում:
Մաղթում եմ ձեզ լիարժեք հոգևոր և ֆիզիկական ուժ, Հարություն առած Տիրոջ օգնությունը՝ ձեր հետագա պատասխանատու ծառայության մեջ՝ պետական բարձր պաշտոնում», - ասված է ուղերձում: