Կարևոր իրադարձություններ

Սուրբ Հարության տոնին, Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում. (տեսանյութ)

21 Ապրիլ, 2025 12:24
Սուրբ Հարության տոնին, Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը, հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում. (տեսանյութ)
Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով այցելեցինք Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։
Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում։
Խոնարհում, փառք և հավերժ հիշատակ մեր հերոսներին։
Թող Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի մեր ժողովրդին և հայրենիքին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին