Կարևոր իրադարձություններ

Վրացական համարանիշներով բեռնատարը Ռյա Թազա գյուղի տարածքում բախվել է գազատար խողովակներին

25 Ապրիլ, 2025 13:00
Վրացական համարանիշներով բեռնատարը Ռյա Թազա գյուղի տարածքում բախվել է գազատար խողովակներին

Ապրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշներով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին:  

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության,  «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի գազի վերականգնողականի աշխատակիցները, իրավապահները:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: 

 

Լրահոս

Դիտել ավելին