Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Ծանոթացել է Էստոնիայի Թվային Կառավարման Փորձին Տալլինում

28 Ապրիլ, 2025 19:38
Փաշինյանը Ծանոթացել է Էստոնիայի Թվային Կառավարման Փորձին Տալլինում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: 

Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: 

Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար պետական կառավարման համակարգի թվայնացումը առաջնահերթություն է:

Երկրի ղեկավարը կարևորել է այդ ուղղությամբ էստոնական փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: 

e-Estonia Briefing կենտրոնի ղեկավարը համագործակցության և ունեցած փորձը հայ գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: 

Լրահոս

Դիտել ավելին