Կարևոր իրադարձություններ

Շտապօգնության անձնակազմի վրա դանակով հարձակված տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեբուժարան

29 Ապրիլ, 2025 10:17
Շտապօգնության անձնակազմի վրա դանակով հարձակված տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեբուժարան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ դանակով զինված քաղաքացին հարձակվել էր շտապօգնության բուժանձնակազմի վրա։

 

Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։ 

 
 

Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակի շտապօգնության բուժանձնակազմը ինքնազգացողության վատացման համար կանչով մեկնել է Փարպի գյուղ, որտեղ ճանապարհին նկատել են կանչ տված պացիենտին, ով Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Ս.-ն է։

Բժիշկները մոտեցել են նրան, քանի որ ճանաչել են ու բազմաթիվ անգամ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն այս անգամ Ա. Ս.-ն, ըստ Աշտարակի շտապօգնության բժշկուհի Սիրանուշ Ա.-ի հայտնածի, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել բժշկուհու հասցեին, ապա իր մոտ եղած դանակով փորձել է հարվածել, սակայն շտապօգնության 40-ամյա վարորդ Էդգար Մ.-ի հետ Ա. Ս-ի ձեռքից դանակը վերցրել են, ինչի հետևանքով թե՛ բժշկուհին, թե՛ վարորդը ձեռքի շրջանում ստացել են վնասվածքներ։ 

Կայքի տեղեկություններով, Ա Ս.-ն բազմաթիվ անգամ կեղծ ահազանգեր է տվել 911, շտապօգնություն, և մի քանի անգամ նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գործող հոգեկան առողջության կենտրոն, սակայն չգիտես ինչու, ոչ մի բուժում չկատարելով, հետո համարել են, որ պացիենտը առողջ է ու դուրս են գրել հոգեկան առողջության կենտրոնից՝ պատճառաբանելով, թե ինքը համաձայն չէ մնալ այդտեղ։

Լրահոս

Դիտել ավելին