Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։
Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը «Ֆեյսբուք»-ում գրառում արել՝ կից տեսանյութով:
Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան: