Կարևոր իրադարձություններ

Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է այրվել

29 Ապրիլ, 2025 10:25
Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է այրվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 15:08-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: Կցորդչի վրա այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ 

Աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:

 

Լրահոս

Դիտել ավելին