«Մեր հերոս տղաների հետ այսօր հարգանքի տուրք ենք մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Իրական հպարտություն է լինել Սպարապետի հայրենակիցը, քանի որ նրա հերոսությունն անմահ է։ Հավերժ փառք նաև մեր բոլոր այն եղբայրներին, ովքեր մինչև այսօր շարունակում են Սպարապետի պատգամն ու պաշտպանում հայրենիքը»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։