Իրականում բոլոր կանոների պահպանումով արված մերսումը նպաստում է կրծքի ծավալի որոշակի մեծացմանը։ Սակայն դա ժամանակավոր ազդեցություն է։
Այդպիսի գործողությունը նպաստում է կաթնագեղձերի շրջանում արյան շրջանառության լավացմանը և կրծքին առաձգականություն հաղորդում։
Մերսումը պետք է լինի նուրբ և հանդարտ։ Իսկ չափից ավելի ջանքերը միայն կարող են վնասել կրծքին։

Կրծքի աճ, որպես այդպիսին, տեղի չի ունենում նաև կնոջ ամսեկանների շրջանում։ Չնայած` ծավալների մեծացում դաշտանից առաջ կարող է նկատվել։ Վերջինս բացատրվում է նրանով, որ ձվարաններում արտադրվող պրոգեստերոնն առաջացնում է գեղձերի ակտիվացում։ Դաշտանի ավարտից հետո պրոգեստերոնը կորցնում է իր ակտիվությունը։
Ճիշտ չէ նաև այն կարծիքը, թե կուրծքը աճում է գետնից հրում վարժությունը կատարելիս։ Եթե դուք պարբերաբար հրումներ կատարեք, ապա կարող եք հասնել միայն կրծքի տեսողական մեծացման։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքի մկանը մեծանում և մի փոքր բարձրանում է։

Համանման ազդեցության կարելի է հասնել ծանրաբեռնվածությունը ճիշտ բաշխելու միջոցով։ Որոշ կանայք, սակայն, գեղեցիկ և բարձր կրծքի փոխարեն ստանում են մկանուտ կրծքավանդակ և հզոր մեջք։