Կարևոր իրադարձություններ

2016-ից Windows 10-ը կսկսի ինքնաբերաբար ներբեռնվել համակարգիչներում

01 Նոյեմբեր, 2015 16:05
2016-ից Windows 10-ը կսկսի ինքնաբերաբար ներբեռնվել համակարգիչներում

Եկող տարվանից սկսած` Microsoft-ը իր Windows 10 օպերացիոն համակարգը կվերադասակարգի որպես «հանձնարարելի թարմացում», գրված է ընկերության բլոգում: Դա նշանակում է, որ այն օգտատերերի սարքերը, որոնք այնպես են կարգավորված, որ ծրագրային թարմացումներն ինքնաբերաբար տեղադրվեն, ամեն դեպքում կանցնեն նոր օպերացիոն համակարգի: Սակայն Windows-ի եւ սարքավորումների հարցերով Microsoft-ի ղեկավար Թերրի Մայերսոնը The Verge-ին պարզաբանել է, որ օգտատերերն այնուամենայնիվ ընտրության իրավունք կունենան: «Իր համակարգչի էկրանին օգտատերը կտեսնի երկխոսության պատուհան, որտեղ նա կկարողանա ընտրել` ներբեռնել Windows 10-ը, թե չէ»,- նշել է նա: Այդ տեղեկությունը միայն մի անգամ կհայտնվի էկրանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին