Ոչ մեկ զուրկ չէ էմոցիաներից, ու բոլորիս մոտ էլ լինում են տրամադրության փոփոխություններ, էմոցիոնալ պոռթկումներ ու զայրույթի նոպաներ, սակայն կան մարդիկ, ովքեր ամբողջությամբ են տրվում նման պոռթկումների, և մարդիկ, ովքեր ամեն ինչ իրենց մեջ են պահում։ Ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի 5 ամենաէմոցիոնալ նշաններին։
5․ Ջրհոսներ
Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Նրանց համար անչափ կարևոր է, որ իրենց գնահատեն ու հարգեն։ Հենց դա է մոտիվացնում Ջրհոսներին հետագա գործողությունների դիմել։ Վեճի ժամանակ նրանցից չի կարելի որևէ տիպիկ ու շաբլոնային վարք ակնկալել։ Նրանք կարող են արտասվել, բայց կարող են նաև սպանել։ Ահա այդպիսի անսպասելի դեմքեր են նրանք։ Սակայն Ջրհոսները սիրել գիտեն, ճիշտ է՝ միայն իրենց։ Սակայն ո՞ր մեկս է առանց մեղքի։
4․ Կարիճներ
Նրանք կոշտ, բայց ճշմարտասեր մարդիկ են։ Նրանք անողոք են, երբ գործն իրենց մտերիմների հետ է կապված։ Նրանք ասես իրենց ընտանիքի թիկնապահները լինեն։ Նրանցից կարելի է սպասել ցանկացած բան ցանկացած պահի։ Կարիճը հորոսկոպի ամենաանկայուն նշանն է։ Վիճաբանության մեջ նրանք սարսափելի են ու անասելի չոր։ Նրանք միշտ ստանում են այն, ինչ ուզում են ու արդեն սրա համար հարգանքի են արժանի։
3․ Երկվորյակներ
Երկվորյակների համար անհնար բան չկա, երբ բանը հասնում է իրենց անձնական շահին։ Նրանք անիվ հայտնագործողներ են ու վեճի ժամանակ ո՛չ սահմաններ, ո՛չ կանգառներ չեն ճանաչում։ Նրանք կարող են գոռալ, սպասք կոտրել, մեղադրել ամեն ինչի համար ամբողջ աշխարհին և ծայրաստիճան ստեղծարար են վրեժխնդրության հարցում։ Միևնույն ժամանակ նրանք շուտ են սառչում, չնայած որ գոռգոռալու սիրահար են։ Նրանք շրջապատի մարդկանց կյանքը հարստացնում են շատ դրական պահերով և, որպես կանոն, հրաշալի երկրորդ կեսեր են ընտրում։
2․ Խոյեր
Խոյերը հազվադեպ գիտեն, թե ինչ են ուզում, ուստի հաճախ հետևում են ամբոխին, բայց ընտրյալների ամբոխին։ Նրանց համար կարևոր է հանրային կարծիքը, ուստի նրանց հազվադեպ կտեսնեք հիմար սկանդալների մեջ։ Միմիայն էֆեկտային վեճ աշխարհի հզորների հետ։ Նրանք վճռական են, երբեմն նույնիսկ հանդուգն և միշտ չափազանց համառ, բայց նրանք ասես քարե պարիսպ դառնան Ձեզ համար, եթե Ձեր կողմից են։
1․ Այծեղջյուրներ
Այծեղջյուրը հորոսկոպի ամենաէմոցիոնալ նշանն է։ Նրանք ապրում են սեփական կանոններով ու նորմաներով։ Նրանք չեն հասկանում, թե ինչ ասել է «Չի կարելի», «Չափազանց թանկ է», «Արգելված է» և այլ արգելող ու սահմանափակող բառեր։ Նրանք սովոր են ամեն ինչ ստանալ ճվճվոցի ու հիստերիայի միջոցով։ Կողմնակի աչքի համար նրանք կարող են բարեհամբույր ու պատասխանատու մարդ թվալ, բայց ավելի մոտիկից ճանաչելով նրանց՝ Դուք կցանկանաք փախչել նրանցից։ Այդքանով հանդերձ, հաստատ կան բաներ, որոնց համար արժի սիրել այս նշանի ներկայացուցիչներին, չէ՞ որ նրանք ամենակրքոտ մարդիկ են։