Երգչուհի և դերասանուհի Ռիհաննան կնկահարանվի ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի` «Վալերիանը և Հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում: Այս մասին Intsagram-ի իր էջում գրել է ռեժիսորը:
«Ռիհաննան խոշոր մասնակցություն կունենա առաջիկա կինոնկարում»,-նշել է նա: Գլխավոր դերերում կլինեն ամերիկացի դերասան Դեյն Դահաան և բրիտանացի թոփ մոդել Կարա Դելևինը:
Նշվում է, որ այս ֆիլմը Ռիհաննայի համար կինեմատոգրաֆիայի աշխարհում թվով երրորդ և ամենախոշոր աշխատանքը կդառնա: