Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոցում մահացել է 17-ամյա երիտասարդը, ով վրաերթի էր ենթարկվել մոր հետ փողոցը անցնելիս. shamshyan.com

01 Նոյեմբեր, 2015 12:00
Հիվանդանոցում մահացել է 17-ամյա երիտասարդը, ով վրաերթի էր ենթարկվել մոր հետ փողոցը անցնելիս. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օրեր առաջ հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է Երևանի բնակիչ, 17-ամյա Մուշեղ Բադոյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, սեպտեմբերի 17-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ 28-ամյա Գարեգին Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VD 070 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Երևան քաղաքի Սեբաստիա 3-րդ Բ փողոցի 42 տան բնակիչներ, 39-ամյա Լուսինե Միքայելյանին, նրա որդուն 17-ամյա Մուշեղ Բադոյանին:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Լրահոս

Դիտել ավելին