Մի շարք ռազմական փորձագետներ պնդում են, որ ռուսական ինքնաթիռը չափազանց բարձր է թռչել, որպեսզի խփվեր այն զինատեսակից, որը, ինչպես համարվում է, ունի ԴԱԻՇ-ը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ հղում անելով Flight Global-ի փորձագետ Դևիդ Լերմոնին:
«Ավելի շուտ դա եղել է Երկիր-Օդ տեսակի հրթիռ, ոչ թե ձեռքի զենիթահրթիռային շարժական համալիր, որը, ինչպես ենթադրվում է, ունի ԴԱԻՇ-ի եգիպտական ճյուղը: Այդ զինատեսակի համար 31 հազար ֆուտ բարձրությունը չափազանց մեծ է»,- ասել է Լերմոնը:
Չարլզ Լիսթերը և Մայքլ Լերմոնը ինքնաթիռի կործանման մի քանի վարկած են առաջ քաշել. ինքնաթիռում ռումբ է պայթել, կամ ահաբեկիչները իսկապես խփել են ինքնաթիռը, բայց այն ժամանակ, երբ այն վայրէջք է կատարել: Երրորդ վարկածի համաձայն՝ ահաբեկիչները խնամքով թաքցնում են Buka տիպի համակարգի առկայությունը: