Կարևոր իրադարձություններ

Սկանդալ՝ Թուրքիայում. Էրդողանի կուսակցության համար քվեարկությունը մեկնարկել է գիշերը

01 Նոյեմբեր, 2015 13:30
Սկանդալ՝ Թուրքիայում. Էրդողանի կուսակցության համար քվեարկությունը մեկնարկել է գիշերը

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ամասիա նահանգի Գոյնուջեք շրջանի քաղաքապետերից Քեմալ Շահինը ընտրություններից մի քանի ժամի առաջ՝ տեղական ժամանակով ժամը 01.15-ին, Facebook-ի իր էջում կիսվել է օգտագործած քվեաթերթիկի լուսանկարով՝ հետևյալ գրությամբ. «Մեր քվեն թող բարով գնա»։

Դա դատապարտել են Ամասիայի նահանգում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Հուսեին Դուրանը և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածու Մեհմեթ Սարըն։ Վերջինս հիշեցրել է, որ ԱՇԿ-ը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տվյալ ընտրատարածքում պարտություն է կրել 600 քվեի տարբերությամբ, և որ բոլորին է հայտնի, թե ինչպես է դա եղել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևելքում քվեարկությունը կանցկացվի տեղական ժամանակով ժամը 07.00-16.00-ը, իսկ մնացյալ հատվածներում՝ 08.00-17.00-ը։

Լրահոս

Դիտել ավելին