Կարևոր իրադարձություններ

Apple Pay-ի ժողովրդականությունն անկում է ապրում

01 Նոյեմբեր, 2015 14:50
Apple Pay-ի ժողովրդականությունն անկում է ապրում

Թողարկումից մեկ տարի անց Apple Pay-ի հեռանկարները այնքան էլ խոստումնալից չեն, որքան թողարկումից անմիջապես հետո: Այդ ընթացքում շուկայում հայտնվել են նմանատիպ մի քանի վճարային համակարգեր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների կողմից: Բացի դրանից, Apple-ի մրցակիցներն են նաև ավանդական բանկերը՝ տեղեկացնում է PaySpaceMagazine-ը:

Ամերիկացիները շարունակում են բաժանորդագրվել Apple Pay-ին, սակայն այդ ծառայության տարածման տեմպերը նկատելիորեն նվազել են:Սեպտեմբերի վերջին բանկային քարտերից օգտվող ամերիկացիների միայն 14 տոկոսն է միացել վճարովի ծառայությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին