Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը հնարավոր է համարում Սիրիայում հակամարտության խաղաղ լուծումը: Այս մասին նա ասել է Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ սիրիացիների մոտ հույս է հայտնվել, որ նրանք ոչ շատ հեռավոր ապագայում կկարողանան կրկին խաղաղ ապրել իրենց հայրենիքում»,- ասել է նա:
«Ցանկություններն ավելի մեծ են, քան իրողությունը, սակայն դրա համար առաջին քայլերն արված են Վիեննայում»,- նշել է Շտայնմայերը: