Կարևոր իրադարձություններ

Աղետի հետևանքով զոհված երիտասարդը թռիչքից առաջ ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն

01 Նոյեմբեր, 2015 16:30
Աղետի հետևանքով զոհված երիտասարդը թռիչքից առաջ ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն

Եգիպտոսում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված երիտասարդը թռիչքից առաջ ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն: Ալեքսանդրա Չերնովայի և Եվգենի Յավսինի ընկերները պատմել են, որ երիտասարդը հատուկ դրա համար ընկերուհուն առաջարկել էր թռչել Եգիպտոս՝ հանգստանալու: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Երիտասարդն ու նրա ընկերուհին սիրում էին իրար: Նրանք ծնվել էին նույն օրը:

Ալեքսանդրան ու Եվգենին առաջին անգամ պետք է միասին մեկնեին հանգստանալու: Մտերիմները պատմում են, որ երիտասարդը հատուկ դրա համար գումար էր հավաքել, որպեսզի իր ընկերուհուն տանի Եգիպտոս և այնտեղ ամուսնության առաջարկ անի:

 

Լրահոս

Դիտել ավելին