Կարևոր իրադարձություններ

Մրսածություն. Ժողովրդական դեղամիջոցներ

01 Նոյեմբեր, 2015 20:16
Մրսածություն. Ժողովրդական դեղամիջոցներ

Մրսածության դեպքում չի կարելի ուտել մսեղեն, ծանր ուտելիք։ Պետք է օգտագործել կանաչեղեն, միրգ, բանան կաթի հետ։ Քիթը առավոտյան և երեկոյան պետք է լվանալ աղի ջրով։ 0,5 լ թեյնիկի մեջ լցնել գոլ ջուր, կես թ/գ աղ, խառնել, թեյնիկի ծայրին հագցնել ծծակ և քթով աղաջուրը քաշելով լվանալ։

Գրիպի դեպքում կծու ծիծակը մանր կտրատել, վրան լցնել օղի, պահել 2 օր, մառլյան թրջել, դնել ոտքի տակ, հագնել բրդե գուլպաներ և պառկել քնելու։

Ջերմության դեպքում կաղամբի տերևը փաթաթել վզին և պահել մինչև չորանալը։

Հազը կանխելու համար 1 գլուխ սոխը մանր կտրատել, վրան լցնել 3 ճ/գ շաքարավազ, խառնել մինչև հյութը դուրս գալը, քամել, խմել 1 գդալ:

Հազի դեպքում օգտակար է օրվա ընթացքւմ խմել հետևյալ թուրմը՝ նարնջի կեղևը մանրացնել, 2 ճ/գ ավելացնել 2 բաժակ եռման ջուր, պահել 2 ժամ։

Մրսածությունից պաշտպանում է ռեհանի թուրմը։ Այն օգնում է նաև օրգանիզմի մաքրմանը։

Գրիպի դեպքում մի քանի կաթիլ ալոեի հյութին խառնել լիմոնի հյութ, մի քիչ մեղր և 1-2 կաթիլ կաթեցնել քթին։

Կոկորդի ցավի կամ թիակների ցավի դեպքում 0,5 կգ կարտոֆիլը խաշել, ճզմել, խառնել մի քիչ կամֆորայի սպիրտ կամ յուղ, կապել կոկորդին կամ դնել մեջքին և ցավը կանցնի։

Կոկորդի ցավի դեպքում նռան հյութին խառնել սոխի հյութ, խմել, ապա ողողել կոկորդը նույն հյութով։ Կարելի նաև անմիջապես կոկորդին կաթեցնել 1 ճ/գ լիմոնի հյութը մեկ աջ, մեկ ձախ կողմում։

Հարբուխի ժամանակ 1գդալ գազարի հյութին ավելացնել 1 գդալ զեյթունի ձեթ, ճզմած սխտոր, պահել 1 ժամ, քամել և կաթեցնել քթանցքներին։

Մրսածության դեպքում օգնում են էվկալիպտի յուղով շփումները։ Այն ստանում ենք այսպես. 10 գր էվկալիպտի մանրացրած տերևներին ավելացնում ենք 100 գր ձեթ, պահում ենք մութ տեղում 10 օր կամ շատ թույլ կրակի վրա կես ժամ։

 

buzhak.do.am

 

Լրահոս

Դիտել ավելին