Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ-Աֆրին ճանապարհին, «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առևանգել են երկու ավտոբուսների ուղևորների, գրում է gazeta.ru-ն:
Ավտոբուսները վերադառնալիս են եղել Աֆրին ալ-Շեյխ Մաքսուդ թաղամասից:
Նշվում է, որ ուղևորներից երեք կին և ավտոբուսներից մեկի վարորդը հասել են Աֆրինում ավտոկայան, սակայն նրանք չեն կարողացել նշել ուղևորների հստակ քանակը:
Հայտնի չէ նաև առևանգման նպատակը: Գրոհայինները հարձակվել են ավտոբուսի վրա նպատակակետից 15 կիլոմետր հեռավորության վրա: