Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրից «Միկա»-«Ուլիս» հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը կիսվեց իր թիմի խաղի և նրա վիճակի մասին տպավորություններով, տեղեկացնում է Armsport.am–ը։
«Գոհ եմ տղաների խաղից, ովքեր իրենց հնարավորության չափով հանդես եկան։ Չենք մարզվում այլ հավաքվում ենք և մասնակցում հանդիպմանը։ Թիմում մնալու են առաջին թիմի 6 ֆուտբոլիստ և «Ուլիս 2-ի» խաղացողները։
Հավանաբար առայժմ թիմում կմնա նաև Դան Սերունկուման և Բեն Ազիզը, իսկ մնացած ֆուտբոլիստները կհեռանան թիմից։ Դարպասապահ Կանդիկյանը նույնպես կհեռանա։ Այսօր նա առողջական խնդիրների պատճառով չմասնակցեց խաղին։ Նա նոյեմբերի 6-ին կհեռանա»,- ասել է Սիմոնյանը։