Չիլիում սխալմամբ տարրական դպրոցների 283 գրադարաններում տարածել են «Կարմիր գլխարկն ուտում է գայլին» էրոտիկ գրքույկը` «Կարմիր գլխարկ» հեքիաթի փոխարեն, հայտնում է segodnya.ua-ը:
Դեպքի մասին հայտնի է դարձել դպրոցներից մեկի բողոքից: Դպրոցում իմացել են սխալի մասին այն բանիեց հետո, երբ աշակերտներից մեկը իր ուսուցչին պատմել է գրքի բովանդակությունը:
Չիլիի կրթության նախարարությունում արդեն հայտարարել են, որ անմիջապես կհավաքեն սխալմամբ ուղարկված գրքերը: Դեպքի կապակցությամբ արդեն սկսվել է հետաքննություն: