Եգիպտոսում վթարի ենթարկված А321 ինքնաթիռը պայթել է օդում, սակայն աղետի պատճառի մասին հետևություններ անելը դեռ վաղ է, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն, հայտնում է RIA Novosti-ն: Այդպիսի հայտարարություն նա արել է ինքնաթիռի վթարի վայրը ուսումնասիրելուց հետո:
«Դեռևս վաղ է եզրակացութուններ անել: Կործանումը տեղի է ունեցել օդում, և բեկորները ցրված են մեծ տարածության վրա (մոտ 20 քկմ)»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Airbus-321 ինքնաթիռը շաբաթ օրը Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքից 23 րոպե անց կործանվել է Սինայի տարածքում: