Viber մեսենջերի մշակողները բջջային սարքավորումների համար ստեղծել են ծրագրի նոր տարբերակ, որն աշխատում է iOS օպերացիոն համակարգով, հայտնում է telegraf.com.ua-ն: Թարմացման առանձնահատկությունն այն է, որ ծրագիրն առաջին անգամ հասանելի կդառնա Apple Watch-ի համար:
Ստեղծողները հաստատում են, որ հաղորդագրություններով շփվել կլինի առանց բջջային հեռախոսի, բոլոր սմայլները և գործառույթները հասանելի կլինեն «խելացի ժամացույցներում»: Բացի դրանից՝ մեսենջերի բոլոր տվյալները կարելի է համաժամանակեցնել ցանկացած սարքավորման հետ:
Viber ծրագրի մասնագետների խումբը հայտնել է, որ ծրագրի նորացված տարբերակը կարելի է արդեն անվճար բեռնել ծրագրի խանութից: