Ինչպես վկայում է համաարաբական «Ալ-Հայաթ» պարբերականը, բեյրության բոհեմի ներկայացուցիչները զարմացած են հոլիվուդյան աստղի առատաձեռնությունից: Մինչև Լիբանան լուրեր են հասել, որ Քլունին իրենց հայրենակցուհուն` բրիտանական փաստաբան Ամալ Ալամուդինին, իրենց ամուսնության միամյակի առթիվ նվիրել է ճապոնական ռեստորան, հայտնում է TASS-ը:
Խոսքը վերաբերում է ճապոնական խոհանոցի ամենաթանկ և ամենալավ ռեստորաններից մեկին Լոս Անջելեսի Վենտուրա բուլվարում: Այդ հաստատությունը գտնվում է աստղի տան կողքին և շատ է դուր եկել նրա 35-ամյա կնոջը: