Այսօր «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի բացումը: Համաժողովն ունի հետեւյալ խորագիրը. «Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»:
Համաժողովները կազմակերպվում են ՀՀ եւ ՌԴ Նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների ղեկավարներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում անցկացվում են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված թեմատիկ քննարկումներ:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:
Բացի այդ, նա հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան: