ԱԺ-ում շարունակվում է բյուջեի քննարկումը Ֆինանասների նախարարի տեղակալ Պավել Սաֆարանը ներկայացրեց 2016թ-ի բյուջեի ծախսերը: Փոխնախարարն անդրադարձավ կրթության և գիտության , առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և մյուս ոլորտներներին տրամարդվելիք գումարներին: Զեկույցից հետո պատգամավորների և նախարարի միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն անդրադարձավ աշխատավարձերի բարձրացման խնդրին, հասկանալու համար սպասվո՞ւմ է աշխատավարձերի բարձրացում թե՞ ոչ: Պավել Սաֆարյանն ի պատասխան պատգամավորի նշեց, որ ամեն տարի հնարավոր չէ աշխատավարձ բարձրացնել, և միաժամանակ փոխհատուցել էլէեկտրաէներգիայի սակագնի համար:
ԲՀԿ-ական պատգամավոր Մՙիքայել Մելքումյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի մասին, ինչպես նաև ԱԺ-ի կողմից տրվող արտոնություններին, որոնք արտահայտվել են շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների տեսքով: “Մակրոտնտեսական ցուցակը նայելով տեսնում եմ, որ կա ընդամենեը 2% աճ, անցնող տարվա ընթացքում մի շարք արտոնություններ եղան շահութարակի մասով: Մենք ակնկալում էինք, որ դա պետք է տնտեսական աճի վրա ազդեր, սակայն տեսնում ենք, որ 70 մլն դոլարի մինուս ունենք”- ասաց պատգամավորը:
Պավել Սաֆարյանը կարծում է, որ այն արտոնությունները, որոնք օրինակ տրվել են օտարերկրյա պետությունում աշխատողներին հնարավոր է, որ իր դրական ազդեցությունն ունեցել է : Ինչ վերաբերվում է ներկացված երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա հետևանքների հարցին, փոխնախարարը պատասխանեց, որ էլեկտրանէներգիայի սակագնի բարձրացումը ազդել է հարկերի վրա: