Կարևոր իրադարձություններ

Մեսսին չի հասցնի վերականգնվել մինչ Էլ Կլասիկոն

02 Նոյեմբեր, 2015 12:09
Մեսսին չի հասցնի վերականգնվել մինչ Էլ Կլասիկոն

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամենայն հավավանականությամբ չի մասնակցի նոյեմբերի 21-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Ռեալի» հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, արգենտինացու ծնկի վնասվածքի վերականգնումը սպասվածից  ավելի դանդաղ է ընթանում և կատալոնական թիմի մարզչական շտաբը մտադիր չէ ռիսկի գնալ, որպեսզի վնասվածքի չկրկնվի:

Նշվում է, որ Մեսսին առայժմ վազքային վարժություններ չի սկսել և գտնվում է մերսողների և ֆիզոթերապևտի հսկողության տակ: Այն բանից հետո, երբ 28-ամյա ֆուտբոլիստը սկսի վազել, կպահանջվի ևս 3-4 շաբաթ մինչ նա շարք կվերադառնա:

Լրահոս

Դիտել ավելին