Մասնագետները նշում են, որ օդանավի կտրուկ անկման պատճառ հանդիսացել է ապահերմետիկացումը: Դրան կարող էին նպաստել պայթուցիկ սարքը, ինքնաթիռում աննկատ մնացած անցքերը, որոնք առաջացել են շարժիչը վթարվելու դեպքում:
Ըստ առաջին վարկածի՝ Եգիպտոսում օդանավի կործանման պատճառ է դարձել ահաբեկչական հարձակումը: Սակայն իշանություններն այս վարկածը բացառում են:
Ըստ երկրորդ վարկածի՝ կործանման պատճառ է հանդիսացել օդանավի է ապահերմետիկացումը: Եթե հաստատվի այս տարբերակը,, ապա օդանավը ստուգելու ժամանակ ինչ-որ մեկը լավ չի աշխատել կամ ինչ-որ անսարքություն չեն նկատել:
Ըստ երրորդ վարկածի՝ թռիչքի ժամանակ վթարվել է շարժիչը: Այդ դեպքում բոլոր պտուտակները դուրս են թռչում , կտրում են ինքնաթիռի ֆյուզելյաժը՝ թողնելով հսկա անցքեր: