9268 թռիչքի ուղևորներն այրվածքներից են մահացել: Նման եզրակացության են եկել դատաբժշկական մասնագետները: Նրանք մոտավորապես 100 դիակ են հերձել: Հետագայում մարմինները ճանաչման կուղարկվեն:
Մասնագետները կարծում են, որ ինքնաթիռի կտրուկ անկման պատճառ է հանդիսացել ապահերմետիկացումը: Ինչպես հայտնում են աղբյուրները, նման դեպք կարող էր գրանցվել պայթուցիկ սարքի հետևանքով: