Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար երկրում առանց վիզայի մնալու ժամկետը երակարաձգել է մինչև 30 օրվա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը։
Նրա խոսքերով՝ Իրանում առանց վիզայի մնալու ժամկետը նախկինում կազմում էր 15 օր, սակայն այժմ այն հասցվել է մինչև 30 օրվա։ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանի վերացրել է վիզային ռեժիմը, և Ադրբեջանի քաղաքացիները 2010 թվականի փետրվարի 1-ից ի վեր առանց վիզայի այցելում են Իրան։