ՆԱՏՕ-ի Trident Juncture 2015 զորավարժությունները հանդիսանում են ազդանշան Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պոտենցիալ թշնամիների համար։ Այd մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Trident Juncture զորավարժությունների կարևորությունը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ-ն հստակ ազդանշան է ուղարկում առ այն, որ մենք պատրաստ ենք պաշտպանել դաշինքի բոլոր անադմներին ցանկացած սպառնալիքից»,- նշել է Սթոլթենբերգը հարցազրույցում, որը հրապարակվել է ABC թերում։ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ՆԱՏՕ-ն հարմարվում է նոր իրողության»,- հավելել է նա։