Բրիտանացի մսագործ Քեվին Թըրները հայտարարել է, որ պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք նրբերշիկը: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «ITV»-ին: Օլդերշոթ քաղաքի բնակիչենրի կողմից պատրաստված արտադրանքը վաճառվում է մեկ հատը 37 ֆունտ ստեռլինգով: Մեկ կիլոգրամը արժե 700 ֆունտ ստեռլինգ: Դրա բաղադրության մեջ մտնում է խոզի միս, գետնասունկ, ստիլտոն պանիր, 1947 թ-ի խաղողի գինի և այլ բաղադրիչներ:
«Միջին բրիտանական նրբերշիկը արժե 35 պենս»,- նշել է Թըրները` ընդգծելով, որ իր պատրաստածը 100 անգամ թանկ է սովորականից: Ըստ մսագործի, իր նրբերշիկները դուր կգան «նրբահամ ուտելիքներ սիրող մարդկանց»:
Աշխարհի ամենաթանկ նրբերշիկը ստեղծվել է Բրիտանական նրբերշիկի շաբաթվա համար, որը տեղի է ունենալու 18-րդ անգամ, նոյեմբերի 2-8-ը: