Ամերիկյան Վայոմինգ նահանգում 2 որսորդական գիդ հայտնաբերել են հսկայական խորհրդավոր ճեղք: Դրա լայնությունը հասնում է 45 մետրի, երկարությունը գերազանցում է 350 մետրը: Այս մասին հյատնում է The Washington Post-ը:
Տեղի մամուլը հասցրել է կատարվածից սենսացիա ստեղծել՝ հայտնելով, որ ճեղքը կարող է երկրաշարժի կամ նույնիսկ առաջիկա հրաբխի ժայթքման նախագուշակ լինել:
Ըստ գիտնականների՝ ճեղքի ձևավորմանը նպաստել են անձրևները, որոնց ծանրության տակ գրունտը փլվել է: Ըստ փորձագետների՝ երևույթը վտանգավոր չէ տեղի բնակիչիների համար: